Միջազգային 

Il Giornale. Ուկրաինայի մասին ճշմարտությունն իմանալը գնալով բարդանում է

analitik.am

Ինչպես գրում է իտալական Il Giornale պարբերականը, արեւմտյան երկրների բնակչության համար մութ է մնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Լրատվամիջոցների կողմից ներկայացվում է ընդհանուր պատկեր, ու նման ֆոնին միանշանակ է դառնում արժանահավատն ու կեղծ լուրերը, գնալով դժվար է դառնում հասկանալ, թե իրականում ինչ է այնտեղ տեղի ունենում:

 

Բացի այդ, Դեբալցեւոյում ողջ մնացած ուկրաինական զինծառայողների իրական թիվը մինչեւ այժմ պարզ չէ: Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ այնտեղից դուրս է բերվել անձնակազմի 80 տոկոսը, սակայն այդ տվյալները չեն ստուգվում ու դեռեւս անհայտ է մնում տվյալ բնակավայրում մարտնչող ուկրաինական զինվորների իրական թիվը:

 

Աշխարհազորայինները պնդում են, որ Դեբալցեւոյում զոհվել է 3-3.5 հազար զինվոր:

Ոկրիանական զինվորների տվյալներով, Դեբալցեւոյում իրավիճակը խիստ ծանր է եղել, զինվորներին հրամայված է եղել չնահանջել ու ամեն գնով պահել քաղաքը, այնինչ բնակավայրի ճակատագիրն արդեն ուրոշված էր:

 

Ուկրաինայում փորձում են ստեղծել որոշակի լարվածություն: Մասնավորապես նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ սենատոր Ջեյմս Ինհոֆը ներկայացրել էր ռուսական տանկերի ու զինվորների լուսանկարները՝ պահանջելով ՆԱՏՕ-ին անհապաղ ռազմական օժանդակություն ցուցաբերել Ուկրաինային:

Սակայն, միակողմանի ապացույցներ ներկայացնելիս, ամերկյան սենատորը թույլ էր տվել աննշան վրիպում: Ներկայացված լուսանկարներում ներկայացված էին 2008թ.-ի ռուս- վրացական պատերազմի դրվագներ:

Ներկայումս Եվրամիությունը հրադադարը վերահսկելու համար, խոստացել է տրամադրել սարքավորումներ, ինչպես նաեւ ներկայացնել արբանյակային լուսանկարներ:

 

 

Նույն շարքից