Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովի ափին նավահանգիստ կկառուցեն:
Նոր նավահանգիստը Ասիայի հյուսիս-արեւելքում խոշորագույններից մեկը կդառնա։ Դրանով տարեկան մինչեւ 60 տոննա բեռ կփոխադրվի։
Նավահանգիստը գտնվելու է Ռուսաստանի տարածքում` Չինաստանի սահմանից 18 կմ հեռու:
Նշվում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների միջեւ նավահանգստի շինարարության պայմանագիրը կնքվել էր 2014 թ. մայիսին` Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների վերաբերյալ ժողովում: