Միջազգային 

Լյաշկո. Ուկրաինան պետք է միջուկային երկիր դառնա

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել վերսկսել միջուկային պոտենցիայի վերագործարկման աշխատանքները, նշելով, որ միջուկային զենքի առկայության դեպքում երկիրը չէր հայտնվի նման ողբալի վիճակում:

 

«Նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է խոստովանել, որ եթե Ուկրաինան չհրաժարվեր միջուկային զենքից, ապա, պատերազմ չէր լինի: Ես տարիների ընթացքում ընդգծում էի, որ անհրաժեշտ է վեսկսել ուկրաինական միջուկային ծրագրի վերագործարկումը, ինչի փոխարեն կառավարությունն իրագործում էր երկրի ռազմական արդյունաբերության ոչնչացումը», -հայտարարել է Լյաշկոն:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ի սեպտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գալետեյը հայտնել էր, որ Ուկրաինային Արեւմուտքի կողմից զենք չտրամադրելու դեպքում, երկիրը կվերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: Պորոշենկոն անմիջապես շտապեց հերքել նախարարի խոսքերը՝ նշելով, որ Ուկրաինան նման մտադրություն չի հետապնդում:

 

 

Նույն շարքից