Միջազգային 

Ռուսաստանի գործողությունները խարխլում են աշխարհակարգի հիմքերը. ԱՄՆ

analitik.am

Ռուսաստանը,  աջակցելով Ուկրաինայի արևելքում անջատողականությանը, խարխլում է աշխարհակարգի հիմքերը։ Ինչպես գրում է BBC-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին։


Պետդեպի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Դոնբասից ստացված տեսագրություններն ու լուսանկարները վկայում են Ռուսաստանի գործողությունների պատճառով ուկրաինացիների շարքում մեծաթիվ զոհերի մասին։

Կրեմլը շարունակ հերքում է իր մասնակցությունն Ուկրաինայում ռազմական գործողություններին։

Նույն շարքից