Միջազգային 

ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնացել է առավելագույնս ուժեղացնել ճնշումը

analitik.am

 

Եթե Ռուսաստանը չպահպանի Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնությունները, ԱՄՆ-ն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, vz.ru-ի փոխանցմամբ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: 

 

Նա հայտնել է ԱՄՆ-ի խորին անհանգստությունը Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների և անջատողականների աջակցության շարունակման հարցում: Նրա խոսքով՝ այդ քայլերը չեն համապատասխանում Մինսկի համաձայնություններին:

 

Էռնեստը կոչ է արել Մինսկի համաձայնությունները ստորագրած բոլոր կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

 

Ներկայացուցիչը նաև ասել է, որ իրենք համագործակցելու են իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ ճնշումն առավելագույնս ուժեղացնելու համար: 

Նույն շարքից