Միջազգային 

Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:


Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահն ու ԱՄՆ-ի փոխնախագահը քննարկել են նաև Դոնբասում խաղաղապահ առաքելության հնարավոր տեղակայման նախապատրաստման հարցը: 

Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են այն իրավիճակը, որը ստեղծվել է Դոնբասի զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներից հետո` ի հակադրումը Մինսկյան պայմանավորվածությունների:


Պորոշենկոն պնդել է, որ եթե իրավիճակը չփոխվի դեպի լավը, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պարտավոր են հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

Նույն շարքից