Միջազգային 

Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության հետ

analitik.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաև փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն էլ ավելի առաջ մղելու գործում:


ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, ինչպես նաև Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի կողմից: Նա ընդգծել է, որ հարկավոր է միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ:


Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները:


Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը` որպես ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավար, Վիեննայում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Նույն շարքից