Միջազգային 

Եմենի նախկին նախագահն ազատ է արձակվել

analitik.am

Տնային կալանքի տակ գտնվող Եմենի նախկին նախագահ Աբդ Մանսուր Հադին լքել է իր պալատի տարածքը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։ Շաբաթ առավոտյան Հադին առաջին անգամ դուրս է եկել երկրի մայրաքաղաք Սանայի իր պալատից, որտեղ նա գտնվում էր մի քանի շաբաթ այն բանից հետո, երբ շիական «Անսար Ալլահ» ապստամբական շարժման զինված գրոհայինները գրավել էին  շինությունը։

Գործակալության տվյալներով՝ այս պահին Եմենի նախկին նախագահը մեկնել է իր ծննդավայր՝ երկրի հարավային Ադեն քաղաք, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՄԱԿ ԱԽ-ն երկրի մայրաքաղաքն ու մի շարք այլ շրջանները վերահսկող հուսիներին «15 օր է տվել, որպեսզի նրան վերանայեն իրենց դիրքորոշումը՝ ընդհուպ մինչեւ նախագահ Հադիի եւ կառավարության անդամների ազատում, ինչպես նաեւ դադարեցնեն պետական իշխանության մարմինների շրջափակումը»։

Նույն շարքից