Միջազգային 

Յանուկովիչ. Կիեւն ու Դոնբասը պետք է հաշտության եզրեր գտնեն

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը,Կիեւն ու Դոնբասը պետք է հնարավոր բոլոր միջոցները գործադրեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուժելու համար:

 

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նշելով, որ Դոնբասը իր տարածքում պահպանելու համար Կիեը պետք է դադարեցնի տվյալ շրջանի բնակչության նկատմամբ գործադրվող անհանդուրժողականությունն ու բռնությունները:

 

Նրա խոսքերով, անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակչության ստորացումն, ինքնավարություն տալ Դոնբասին, թույլ տալ նրան մինիմալ պայմաններում որոշել իր ճակատագիրը:

Յանուկովիչը քննադատության է ենթարկել ներկայիս իշխանություններին՝ ընդգծելով, որ կիեւյան խունտան Դոնբասի ծերերին զրկել է թոշակներից ու սոցիալական ապահովությունից, երկրամասը ենթարկել շրջապատման:

Վերջում նա ավելացրել է, որ ելքը միայն խաղաղությունն է, ուստի պետք է մի կողմ թողնել թշնամանքն ու ձեռնամուխ լինել երկխոսության:

 

Նույն շարքից