Միջազգային 

Պուտին. Ռուսաստանը իր թշնամիներին միշտ արժանի հակահարված է հասցրել

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանին վրա ճնշում գործադրելու ու ռազմական ճանապարհով նրա նկատմամբ առավելության հասնելու բոլոր ավանտյուրաներին Ռուսաստանը տալու է ադեկվատ պատասխան:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ ռուսաստանյան զինվորներն ու սպաները ապացուցել են, որ ամենադժվարին պահերին կարող են հակահարված տալ երկրի անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր սպառնալիքի:

 

Նրա խոսքերով, ռուսական բանակը գնալով մոդեռնիզացվում ու կատարելագործվում է, ամրապնդվում է երկրի տիեզերական ու միջուկային պոտենցիալը, ուստի, իշխանություններն այսուհետ շարունակելու են բանակաշինության ամրապնդման քաղաքականությունը:

 

«Ռուսական զորքի մարտունակությունը վկայում են բազմաֆունկցիոնալ զորավարժությունները, բալիստիկ ու միջմայրցամաքային հրթիռների փորձարկումն ու հակաօդային պաշտպանության արդիականացումը: Բացի այդ, պետությունն այսուհետ հոգալու է զինվորականների սոցիալական ու առողջապահական խնդիրներն, հիմնելու զինվորական բնակավայրեր, սպաների ապահովելու է բնակարաններուվ»,-ասել է Պուտինը:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանում միշտ կարեւորել են զինվորական գործն, իսկ հայրենիքի պաշտպանությունը եղել է յուրաքանչյուր քաղաքացու պարտքը:

 

Նույն շարքից