Միջազգային 

Մեդվեդեւ. Գազի վճարումների չկատարման դեպքում Ուկրաինայի նկատմամբ կկիրառվեն համապատասխան գործողություններ

analitik.am

Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը, Ռուսաստանը Ուկրաինայի կողմից գազի չվճարման պարագայում ստիպված կլինի կիրառել դժվարին համարժեք որոշումներ:

Այդ մասին երկրի անվտանգության խորհրդի միստում հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, նշելով, որ ամբողջությամբ գազի պարտքերը չվճարելու դեպքում Ռուսաստանը կարող է կրճատել Ուկրաինա արտամղվող գազի հոսքը:

 

«Ուկրաինան ներկայացրել է խոշոր ծավալների գազի ներկրման հայտ, սակայն Ռուսաստանի չի պատրաստվում զիջումների գնալ ու առաջնորդվելու է կնքված պայմանագրի դրույթներով: Ռուսաստանը կապույտ վառելիք կառաքի Ուկրաինա, քանի դեռ նա վճարողունակ է, հակառակ դեպքում գազի հոսքի ծավալները կվերանայվեն: Խոսքը չի վերաբերվում Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններին, որոնց գազ է տրամադրվում հումանիտար օգնության նպատակներով», -ասել է Ռուսաստանի վարչապետը:

 

Վերջում նա ընդգծել է, որ ուկրաինական գործընկերները պետք է պարտաճանաչ կերպով վճարեն ձեռք բերված ապրանքի համար, հակառակ դեպքում՝ Ռուսաստանը ստիպված կլինի դժվարին որոշումներ կայացնել:

 

 

 

 

 

Նույն շարքից