Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Խորհրդային զինվորը իր ռազմական տաղանդը դրսեւորեց Եվրոպական մայրցամաքից մինչեւ հեռավորարեւելյան շրջանները
Ռուսաստանում դարերի ընթացքում հարգել են Ռազմական գործն ու կարեւորել հայրենիկի պաշտպանության անհրաժեշտությունը:
Այդ մասին Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված համերգին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Ռուսաստանը միշտ հպարտացել է իր խիզախ ու անվախ զինվորականներով, որոնք պատմական տարբեր ժամանակահատվածներում արժանի հարված են հասցրել թշնամիներին:
«Շուտով տոնելու ենք Մեծ հայրենականի 70-ամյակն, երբ խորհրդային ժողովուրդը հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ: Հենց խորհրդային ժողովրդի անձնազոհության ու ավանդի շնորհիվ հաջողվեց ոչ միայն ֆաշիստների դուրս մղել երկրից, այլ նաեւ ազատագրել նրանց լծի տակ գտվող միլիոնավոր մարդկանց: Խորհրդային զինվորը իր ռազմական տաղանդը դրսեւորեց Եվրոպական մայրցամաքից մինչեւ հեռավորարեւելյան շրջանները: Դա մեր հաղթանակն է, ուստի թույլ չենք տալու վերախմբավորել պատմությունն ու սեւացնել խորհրդային զինվորին»,-շեշտել է Պուտինը: