Միջազգային 

Ջո Բայդեն. Ռուսասկան զորքը շարունակում է ագրեսիան Ոկրաինայի նկատմամբ

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ-ը փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու վարչապետ Արսենի Յացենյուկի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը, խախտելով մինսկյան բոլոր համաձայնությունները, շարունակում է հարձակողական գործողություններ ծավալել Ուկրաինայի հարավ-արեւելքում:

 

Նրա խոսքերով, Դոնբասի աշխարհազորայինները, ռուսական զորքերի օժանդակությամբ ռազմական գործողություններ են իրականացրել Դոնբասում ու գրավել Դեբալցեւո բնակավայրը՝ խախտելով մինսկյան համաձայնություններն ու սպառնալով Ուկրաինայի տերիտորյալ անձեռնմխելիությանը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին մինսկյան համաձայնագրերի չկատարման դեպքում Սպիտակ տունը սպառնացել էր, որ նոր պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի դեմ: Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ Դոնբասում ռուսական զորքերի գտնվելու մասին ապացույցներն բացակայում են, ուստի նման պնդումներն անհիմն են:

 

Նույն շարքից