Միջազգային 

Ռուսաստանի ԱԳՆ. Պորոշենկոյի զառանցանքները արժանի են հոգեբուժարանի

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական բանակը արեւելյան ուղղությամբ ամբողջովին կասեցրել է թշնամուն:

 

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշեկոն, նշելով, որ ընդունվել է օրենք, ըստ որի մայդանի հանցագործություններն ու սպանությունները կազմակերպած ուկրաինական նախկին իշխանավորները կդատապարտվեն հեռակա կարգով:

 

Միաժամանակ նա հայտնել է, որ մայդանի սպանությունները իրականացվել են ռուսաստանյան հատուկ ծառայությունների հրահանգով:

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանելով Պորոշենկոյին՝ հայտնել է, որ նրա զառանցանքները արժանի են հոգեբուժարանի ու առնվազն հիմարություն են:

 

 

 

Նույն շարքից