Միջազգային 

Միացյալ նահանգներն ու Կուբան կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ի ու Կուբայի ներկայացուցիչները փետրվարի 27-ին նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկեն Հավանայում ու Վաշինգտոնում դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման հարցերը:

 

Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից, նշելով, որ բանակցությունները նպատակ են հետապնդում երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

 

Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում: Բանակցությունների առաջին փուլը կայացել էր հունվարի 21-22-ը Հավանայում:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 17-ի ԱՄՆ ու Կուբայի նախագահներ Ռաուլ Կաստրոն ու Բարաք Օբաման պատրաստակամություն էին հայտնել կարգավորել երկկողմ հարաբերություններն ու հանդես եկել համատեղ հայտարարությամբ:

 

Նույն շարքից