Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի Արմատական կուսակցության նախագահ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ ամերիկյան նախագահի փոխարեն Ուկրաինային կտար ֆինանսներ ու զենք:
«Եթե զբաղեցնեի ամերիկյան նախագահի պաշտոնն, ապա առանց մտատանջության Ուկրաինային կտրամադրեի 100 միլիարդ դոլար անվերադարձ օգնություն ու չեղյալ կհայտարարեյի բոլոր պարտքերը»,-ասել է Լյաշկոն:
Նրա խոսքերով, Միացյալ նահանգները պետք է տրամադրեն անհրաժեշտ զինամթերք ու միջուկային նավատորմը մտցնեն Սեւ ու միջերկրական ծով:
Վերջում նա ավելացրել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում արեւմուտքին կարող էր համոզել առավել վճռական լինել ու չվախենալ ռիսկային քայլերից: