Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել բերքահավաքի արդյունքներին: Քննարկված հարցերի շուրջ համապատասխան տեղեկություններ են ներկայացրել ԼՂՀ գյուղնախարարը եւ շրջվարչակազմերի ղեկավարները:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: