Միջազգային 

Թուրքիան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումները

Առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարվան նվիրված տոնական միջոցառումները Թուրքիայում, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24­-ին, չեղյալ են հայտարարվել: Այս մասին թուրքական Today’s Zaman պարբերականի հետ զրույցում ասել է կառավարության ներկայացուցիչներից մեկը, ով  չի ներկայացել:



«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով հրավերների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը: Միայն հինգ պետություններ են ընդունել հրավերը, սակայն նրանք էլ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,­ ասել է աղբյուրը:


Նշենք, որ ի թիվս 102 պետությունների ներկայացուցիչների՝ պաշտոնական Անկարան այդ միջոցառումներին հրավիրել էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինս, սակայն, արձագանքել էր թուրքական կողմի քայլին և մերժեց այն՝ ասելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: 

Նույն շարքից