Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի նախագահը Մայդանի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ է այցելել է Կիև, որպեսզի մասնակցի Արժանապատվության երթին:
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար։ «Յուրաքանչյուր վրացի այսօր Ուկրաինայի հետ է»,- ասել է Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ երջանիկ են տեսնել, թե որքան համախմբված է Ուկրաինան։