Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ռաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարվան նվիրված տոնական միջոցառումները Թուրքիայում, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել: Այս մասին թուրքական Today’s Zaman պարբերականի հետ զրույցում ասել է կառավարության ներկայացուցիչներից մեկը, ով չի ներկայացել:
Սակայն հայկական «Ակոս» պարբերականին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: