Միջազգային 

Լիտվիան ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվան համաձայնագիր է ստորագրել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարության ռազմակայանի  և Դաշնակցային ուժերի վերափոխման հրամանատարության գլխավոր ռազմակայան հետ, որը  կանոնակարգում է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի շտաբների իրավական կարգավիճակը:

Այս մասին այսօր հայտնել է Լիտվայի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Համաձայնագիրը Լիտվայի անունից ստորագրել է պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը, այն կարգավորում է Լիտվա ժամանող ՆԱՏՕ-ի անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների անձեռնմխելիությունն ու արտոնությունները, Լիտվայի տարածքում նրանց գտնվելն ու տեղաշարժվելը, տրանսպորտից, բժշկական ծառայություններից օգտվելը, ինչպես նաև շտաբում տեղական անձնակազմի աշխատելը:

 Այդ համաձայնագիրն այժմ պետք է վավերացնի Լիտվայի Սեյմը: Ստորագրված պայմանագիրը լրացնում է 2004 թվականին Լիտվայի վավերացրած Փարիզյան արաձանագրությանը, որը ստորագրվել է 1952 թվականին և առնչվում է միջազգային ռազմական շտաբների կարգավիճակին: Լիտվայում արդեն իսկ գործում է ՆԱՏՕ-ի Էներգետիկ անվտանգության կենտրոն: 

 

Նույն շարքից