Միջազգային 

Ջոն Քերին ու Իրանի արտգործնախարարը բանաակցություն են վարել միջուկային խնդրի վերաբերյալ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ավարտել են բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, պատվիրակությունները հեռանում են նիստի դահլիճից:

 Բանակցություններին մասնակցել են նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության Ալի Աքբար Սալեհիին և ԱՄՆ էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիզը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Զարիֆը` բանակցությունները Ժնևում լավ են ընթացել: Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ կողմերը  աշխատանքներ են տանում հաջորդ շաբաթ «վեցնյակի» հետ հերթական հանդիպումն անցկացնելու համար:

 

«Վեցնյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը շարունակում են դիվանագիտական ջանքեր գործադրել իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնելու համար:

 

Նույն շարքից