Միջազգային 

Պորոշենկոն կոչ է արել Եվրամիությանը ճնշումներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սլովակիայի նախագահի հետ հանդիպման շրջանակներում կոչ է արել Եվրամիության երկրներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

 

Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները պետք է որոշակի ճնշումներ իրագործեն Ռուսաստանի դեմ՝ ստիպելով վերջինիս կատարել մինսկյան համաձայնությունները:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին նորմանադական ֆորմատի բանակցություններում Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը ստորագրել էին հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնությունն, ինչի շնորհիվ Դոնբասում փետրվարի 15-ին հաստատվել էր հրադադար:

 

Միաժամանակ ԵՄ-ը ու ԱՄՆ-ի դեպարտամենտը սպառնացել էին, որ մինսկյան համաձայնությունների խախտման դեպքում նոր պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ:

 

 

Նույն շարքից