Միջազգային 

Քեմերոնը հրահանգել է ակտիվացնել ռուսական հատուկ ծառայությունների դեմ պայքարը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Times պարբերականը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հրահանգել է ակտիվացնել երկրում գործող ռոսաստանյան հատուկ ծառայությունների դեմ պայքարը:

 

Այդ մասին հայտնել են թագավորության ազգային անվտանգության գործակալությունից:

Տվյալների համաձայն, բրիտանական հետախուզությունը որոշում է կայացրել ուժեղացնել ռուսական գործակալների վերահսկողությունը:

 

Նախարարների հրահանգվել է կոնկրետ գործողություններ իրականացնել ռուսաստանյան գործակալների ու բրիտանիայի օդային տարածքներ ներխուժող օդաչուների նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ թագավորության օդային տարածքներում հետախուզական թռիչքներ են իրականացնում ռուսական ինքնաթիռները:

 

Նույն շարքից