Միջազգային 

Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է Բաքուն ճանաչել հերոս-քաղաք

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխոսնակ Զիյաֆաթ Ասքերովը պահանջել է Բաքվին շնորհել հերոս-քաղաքի կոչում:

 

Նրա խոսքերով Ռուսաստանը հանդիսանալով ԽՍՀՄ իրավահաջորդը, պետք է վերականգնի պատմական անարդարիությունն ու Բաքվին շնորհի հերոս-քաղաքի կոչում:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Բաքուն անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում, քանի որ Բաքվի աշխատավորության ու նավթի շնորհիվ էական բեկում է մտցվել ռազմաճակատում:

 

Հիշեցնենք, որ Հայրենական պատերազմի տարիներին ֆաշիստական Գերմանիայի դեմ անձնազոհ պայքարում հերոս քաղաքի կոչմանն են արժանացել ընդամենը 12 քաղաք, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանը դեռեւս ոչ մի բնակավայրի նման պատվի չի արժանացրել:

 

Նույն շարքից