Միջազգային 

Կիեւը մեղադրել է Ռուսաստանին ահաբեկչություն կազմակերպելու համար

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի ԱԳՆ-ն մեղադրել է Մոսկվային երկրի տարածքում` Դոնբասի ռազմական գործողությունների գոտու սահմաններից  դուրս, ահաբեկչություններ կազմակերպելու համար:

«Ամեն գնով փորձելով թուլացնել իրավիճակն Ուկրաինայում` Ռուսաստանն այսօր բացարձակ ցինիկ կերպով սկսել է ահաբեկչական գործողություններ  կազմակերպել ուկրաինական քաղաքներում», - ասել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո քարտուղար Եվգենի Պերեբիյնիսը:

Ավելի վաղ Ուկրաինայի դեսպան Դմիտրի Կուլեբան, մեկնաբանելով Խարկովում փետրվարի 22-ին տեղի ունեցած պայթյունը,  կատարվածն անվանել է հարված խաղաղ կարգավորմանը և հայտարարել է, որ «ոչ ոք կասկած չունի» ահաբեկչության կազմակերպման գործում Ռուսաստանի ներգրավվածության հարցում:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը փետրվարի 22-ին հայտնել էր նույն քաղաքում ևս մեկ ահաբեկչության կանխման մասին, որի համար զենք մատակարարել էին Բելգոգրադից:
 

 

 

 

 

Նույն շարքից