Միջազգային 

Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը

analitik.am

Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը Ուկրաինայի խնդրով: «Ազատության» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները:

 

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ բոլոր չորս մասնակիցները հաստատել են ԵԱՀԿ-ի առաքելությունը թե' ֆինանսապես, թե' տեխնիկապես ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը:

 

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հայտարարության համաձայն՝ կողմերին չի հաջողվել միասնության հասնել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցով:

 

Գերմանական դիվանագիտության ղեկավար Ֆրանկ - Վալտեր Շթայնամյերը հայտարարել է, որ առաջիկա օրերին պետք է տեղի ունենա ծանր սպառազինությունների հեռացում Ուկրաինայում: Չնայած բռնության նվազմանը՝ նա Ուկրաինայի արևելքում իրավիճակը «անկայուն» է գնահատել:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սրգեյ Լավրովը քառյակի փարիզյան հանդիպումը «օգտակար» է գնահատել և շեշտել, որ դրա օրակարգում չի եղել որևէ փաստաթղթի ստորագրում: Լավրովը շուտ է հեռացել հանդիպումից՝ ասելով, որ Մոսկվայում հանդիպում ունի Կարմիր խաչի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Նույն շարքից