Միջազգային 

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ՄԱԿ-ում ընթացել է սուր բանավեճ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դռնփակ նիստում, որտեղ կրկին քննարկվել է Ուկրիանայի իրավիճակը, մասնավորապես խաղաղապահերի տեղաբաշխման հարցերը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Արեւմտյան գործիչների միջեւ սկսվել է սուր բանավեճ, որում կողմերը հանդես են եկել միմյանց հանդեպ կոշտ քննադատություններով:

 

Մասնավորապես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դարձել է արեւմտյան պրոպագանդայի ու Ռուսաստանին սեւացնելու մարմին ու զրկվել իր հիմնական խաղախապաշտպան գործունեությունից ու առանցքային հարցերում իր վճռորոշ դիրքորոշումից:

 

Սերգեյ Լավրովին կոշտ քննադադության է ենթարկել ամերիկյան պատվիրակ Սամանտա Պաուերը՝ մեղադրելով Ռուսաստանին Ուկրաինայի արեւելքում ագրեսիայի կազմակերպման ու աշխարհազորայինների օժանդակելու մեջ, նշելով, որ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքով Դոնբասում զոհվել է 5,7 հազար մարդ, իսկ 1,7 հազարը ստիպված լքել է իր բնակության վայրը:

 

Ռուսաստանին քննադատել է նաեւ Լիտվիայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, հայտարարելով, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրել միայն այն պատճառով, որ Ուկրաինան ընտրել էր զարգացման եվրոպական մոդել:

 

Միաժամանակ Լավրովը կուլիսային բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Հի Մունի ու Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ, որում քննարկվել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերը:

 

Նույն շարքից