Միջազգային 

Պուշկովը քննադատել է Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման առաջարկները

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի պետդումայի միջազգային հարցերով գլխավոր կոմիտեի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը քննադատել է Դոնբասում խաղաղախպահ ուժերի տեղակայման ուկրաինական առաջարկները, նշելով, որ դեռեւս վաղ է նման քայլի ձեռնարկումը:

 

«Ինչպես Պորոշենկոն է առաջարկում՝ անհապաղ Ուկրաինայի արեւելքում տեղակայել խաղաղապահ ուժեր՝ անհնար է: Դրա համար անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական գործընթաց, բացի այդ կան բազմաթիվ տարաձայնություններ այդ ուժերի կազմի վերաբերյալ: Ռուսաստանը լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, ամեն պահ կարող է վետո դնել որոշման վրա: Պորոշենկոյին անհրաժեշտ է դադարեցնել պատերազմն, այլ ոչ թե խճճել իրավիճակը»,- ընդգծել է Պուշկովը:

 

Միաժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ խաղաղապահների տեղակայման հարցը բարձրացվելու է նորմանդական քառյակի Փարիզում նախատեսվող բանակցություններում:

 

 

Նույն շարքից