Միջազգային 

Կիպրոսը դեմ է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը քննադատել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, նշելով, որ արեւմուտքի կողմից իրականացվող սահմանափակումները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել ու ավելի են սրել միջազգային լարվածությունը:

 

Նրա խոսքերով, Կիպրոսն Եվրամիությանն անդամակցելու ժամանակ Ռուսաստանին համարել է իր գործընկերն ու շարունակելու է իր վերաբերմունքն ու հավատարիմ է մնալու իր դիրքորոշմանը:

 

Նա ավելացրել է, որ Կիպրոսի ու Ռուսաստանի միջեւ հաստատվել են ջերմ հարաբերություններ, համագործակցություն տնտեսական ու պաշտպանական ոլորտներում, Ռուսաստանը խոշոր ներդրումներ է կատարում երկրում, ուստի նրա հետ հարաբերությունների խզումը ծանր հետեւանքներ կարող է ունենալ Կիպրոսի համար:

 

Վերջում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումների հետեւանքով Եվրամիությունը զգալի կորուստներ է կրում, իսկ փոքրիկ Կիպրոսը չի ցանկանում նման զոհողությունների գնալ ու վտանգել երկրի անվտանգությունը:

 

 

 

Նույն շարքից