Միջազգային 

Ինդոնոզիան Ավստրալիային կվերադարձնի 1 միլիարդ դոլարի հումանիտար օգնությունը

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ինդոնեզիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել վերադարձնել 2004թ.-ին ցունամիի հետեւանքները լիկվիդացնելու նպատակով Ավստրալիայի տրամադրած 1 միլիարդ հումանիտար օգնությունը:

Այդ մասին ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հայտարարությունը մեկնաբանելիս հայտնել է Ինդոնեզիայի փոխվարչապետ Յուսուփ Քալան:

 

Նախորդ շաբաթ Ինդոնեզիայում երկու ավստրալիացի թմրավաճառների մահապատժի կապակցությամբ Էբոտը հիշեցրել էր, որ Ավստրալիան Ինդոնեզիային էր տրամադրել 1 միլիարդ դոլար, ինչպես նաեւ նշել, որ ցունամիի հետեւանքների վերացման ժամանակ զոհվել էին 9 ավստրալիացի փրկարարներ:

 

Ինդոնեզիայի իշխանություններնն անողոք պայքար են մղում թմրավաճառության դեմ: Իրավապահները երկրում նախատեսում են իրականացնել մի շարք թմրավաճառների մահապտիժը, որոնց թվում են Ավստրալիայի 2 քաղաքացիներ:

 

Էբոտի արտահայտությունը բողոք է առաջացրել Ինդոնեզիայում, որի մի շարք քաղաքներում ընթացել են բողոքի ակցիաներ, որտեղ ցուցարարները կոչ են արել դրամ հավաքել հարեւան երկրի համար:

 

Ավստրալիայի արտգործնախարարը, փորձելով հարթել իրավիճակը, հայտարարել է, որ վարչապետն աշխատել է բացատրել, որ Ինդոնեզիան համարվում է բարեկամ երկիր:

 

 

Նույն շարքից