Միջազգային 

Հյուսիսային Կորիան սպառնացել է Վաշինգտոնին ու Սեուլին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հյուսիսային Կորեան Վաշինգտոնի ու Սեուլի դեմ սպառնալիքներ է տեղացել այն բանից հետո, երբ վերջիններս հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին:

 

ԿԺԴՀ իշխանությունները ընդգծել են, որ բանակցություններ ժամանակներն անցել են ու անհրաժեշտ է հակառակորդին տալ արժանի հակազդեցություն:

 

Հյուսիսային Կորեան Սեուլի իշխանություններին անվանել է Վաշինգտոնի ծառա ու խոստացել զորավարժությունների իրագործման դեպքում համարժեք քայլերի դիմել:

 

Ավելի վաղ ԿԺԴՀ Վաշինգտոնին առաջարկել էր հրաժարվել համատեղ զորավարժություններից՝ փոխարենը խոստանալով դադարեցնել միջուկային ծրագրերը, սակայն ԱՄՆ պաշտոնական իշխանություններն այդ առաջարկն անպատասխան էին թողել:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները երկիր ներխուժելու նախապատրաստական գործընթացն են:

 

 

Նույն շարքից