Միջազգային 

Ըստ Չավուշօղլուի՝ Եվրամիությունը լուրջ նշանակություն է տալիս Ադրբեջանին

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Եվրամիությունը լուրջ նշանակություն է տալիս Ադրբեջանին:


Ինչպես հաղորդում են վրաստանյան լրատվամիջոցները, նրա խոսքով՝ ակնհայտ են նաև ԵՄ ջանքերը, որոնք ուղղված են «Արևելյան գործընկերության» շրջանակում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները խորացնելուն:


« Ադրբեջանն ունի այնպիսի ներուժ, որը կարող է ներդրում ունենալ ԵՄ-ի համար տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ էներգետիկ և տրանսպորտային անվտանգությանն»,- ասել է Չավուշօղլուն:

Նույն շարքից