Միջազգային 

Պուտին. Ռուսաստանի ու Կիպրոսի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը Ռուսաստանի ու Կիպրոսի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:

 

Այդ մասին Կիպրոսի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմական ու ռազմածովային համագործակցությունն, ինչպես նաեւ ռուսական նավերի մուտքը Կիպրոսի նավահանգիստներ, չեն սպառնում միջազգային անվտանգությանն ու ուղղված չեն երրորդ երկրի դեմ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Կիպրոսի հանրապետության միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համագործակցության 9 պայմանագիր, որոնք ներառում են մի շարք ոլորտներ:

 

Մասնավորապես կողմերի միջեւ պայմանագրեր են ստորագրվել ռազմական, ռազմածովային, գիտա-տեխնիկական, մշակութային, ահաբեկչության ու թմրատրաֆինգի դեմ ուղղված պայքարի վերաբերյալ:

 

 

 

Նույն շարքից