Միջազգային 

Սահակաշվիլի. Պուտինը ցանկանում է ոչնչացնել ՆԱՏՕ-ն

analitik.am

Պուտինը չի սահմանափակվելու Ուկրաինայով, նրանցի հետո նա գրավելու է Մոլդովան ու Բալթյան երկրներ, այնուհետեւ ոչնչացնելու է ՆԱՏՕ-ին՝ զգալի հարված հասցնելով ԱՄՆ-ին:

 

Այդ մասին Fox News պարբերականին տրված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ, իսկ ներկայումս Պորոշենկոյի խորհրդական Միխայիլ Սահակաշվիլին, նշելով, որ Ամերիկան պետք է Ռուսաստանի դեմ չսահմանափակվի միայն պատժամիջոցներով, այլ ռեալ ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային, ինչպես դա ժամանակին անում էր Աֆղանստանում՝ զենք տրամադրելով ԽՍՀՄ-ի դեմ պայքարող մոջահեդներին:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականները շարունակում են ագրեսիան Դոնբասում ու խախտում հրադադարի պայմանները:

 

Վերջում նա ավելացրել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար տխուր ժամանակներ են: Միացյալ նահանգները, որ նախկինում հաղթել է երկու պատերազմներում ու սառը պատերազմում, ներկա իրավիճակում սկսում է նահանջել իր դիրքերից, ինչից օգտվում է Պուտինի վարչախումբը:

 

Նույն շարքից