Միջազգային 

Քերի. ԱՄՆ-ը կարող է անմիջականորեն միջամտել սիրիական հակամարտությանը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Սիրիական կառավարական ուժերի կողմից ընդդիմության ներկայացուցիչների դեմ ռազմական գործողությունների իրականացման դեպքում Միացյալ նահանգները կարող են անմիջական ռազմական գործողություններ սկսել Ասադի վարչակարգի դեմ:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, նշելով, որ Սիրիայի դեմ ցամաքային գործողությունների ծրագիրը չի ընդունվել, սակայն, քննարկման փուլում է, քանի որ անհրաժեշտություն է առաջացել պաշտպանել սիրիական ընդդիմությանը:

 

Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ը չոչնչացներ սիրիական քիմիական զենքն, ապա դրա զգալի մասը հայտնվելու էր ԻՊ ահաբեկիչների ձեռքում:

 

Հիշեցնենք, որ 2011թ.-ից Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմն, ինչի հետեւանքով զոհվել են հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները՝ լքել երկիրը: Միաժամանակ կառավարական ուժերը ռազմական գործողություններ են վարում երկիր ներխուժած ԻՊ խմբավորման գրոհայինների դեմ:

Նույն շարքից