Միջազգային 

ԱՄՆ-ը ցանկանում է Եվրոպան վերածել իր 51-րդ նահանգը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ֆրանսայի նախագահի նախկին թեքնածու Ֆիլիպ Վիլեն, ողջունելով մինսկյան համաձայնությունները, կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համագործակցել Վլադիմիր Պուտինի հետ ու ստեղծել հզոր Եվրոպա:

Նրա խոսքերով, մինսկյան համաձայնագրերն այն հիմնական հիմնաքարն են, որ ճանապարհ են հարթում խաղաղության հաստատման ու Ուկրաինայի տերիտորյալ ամբողջականության պահպանման համար:

 

Նրա կարծիքով Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն է կազմում, իսկ Միացյալ նահանգները Ռուսաստանին պատրվակ օգտագործելով՝ ցանկանում են Եվրոպան ՆԱՏՕ-ի միջոցով վերածել ամերիկյան 51-րդ նահանգի:

Վերջում նա շեշտել է, որ Եվրամիությունը պետք է չեղյալ հայտարարի Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումները, որոնք զգալի հարված են հասցնում Եվրոպական երկրների տնտեսությանը:

 

 

Նույն շարքից