Միջազգային 

Ուկրաինան տանուլ է տալիս պատերազմն, իսկ Պորոշենկոն շարունակում է ստել

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինան պարտություն է կրում Դոնբասում, իսկ Պյոտր Պորոշենկոն ձգտում է թաքցնել իրականությունը:

Այդ մասին հայտնել է ուկրաինական պատժիչ զորամիավորումներին օժանդակող հայտնի ուկրաինացի վալանտյոր Յուրի Կասյանովը, նշելով, որ իրականում ուկրաինական զորքերը Դոնբասում կրում են պարտություն, իսկ մինսկյան համաձայնագրերը վկայում են երկրի թուլության ու իշխանությունների անզորության մասին:

 

Նրա խոսքերով, ուկրաինական զինուժը խոշոր կորուստներ է կրել ռազմաճակատի բոլոր հատվածներում, Իլինոյսկից մինչեւ Դեբալցեւո, այնինչ, Կիեւի իշխանությունները պարտությունը վերագրում են հաղթանակի, իսկ երկրի նախագահը հայտարարում է, որ արեւելքում իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նա ընդգծել է այն իրողությունն, որ ուկրաինական զինված ուժերը զգում են ռազմատեխնիկայի ու զինամթերքի անհրաժեշտություն, իսկ գերագույն ռադան շարունակում է անպատասխանատու հայտարարություններ ու գործողություններ իրականացնել՝  ողորմություն խնդրելով արեւմուտքի բարի տերերից:

 

 

Նույն շարքից