Միջազգային 

Ջոն Քերի. ԱՄՆ-ը առաջիկայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառելու

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, առաջիկա օրերին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, նշելով, որ պառժամիջոցների ցուցակում կհայտնվի նաեւ Ռուսաստանի հատուկ ծառայության  ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանը շարունակում է ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերել Դոնբասի աշխարհազորայիններին, ուստի ԱՄՆ-ի իշխանությունների օրակարգում քննարկվում է Ուկրաինային ռազմական օժանդակության հարցը:

 

Վերջում Քերին ընդգծել է, որ արեւմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում հաջողվել է կաթվածահար անել Ռուսաստանի տնտեսությունը, որը հրաժարվում է հավատարիմ մնալ միջազգային չափորոշիչներին:

Նույն շարքից