Միջազգային 

«Աջ սեկտորի» արմատականները բողոքի ակցիա են իրականացրել Ուկրաինայի ՆԳՆ դիմաց

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արմատական-ազգայնական «Աջ սեկտոր» կուսակցության ավելի քան հազար ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել Ուկրաինայի ՆԳՆ շենքի դիմաց:

 

Այդ մասին հայտնել են երկրի ՆԳ նախարարությունից, նշելով, որ արմատականները պահանջում են աշխատանքից ազատել ոստիկանության ղեկավար կազմին ու վերափոխումներ իրականացնել ուժային համակարգում:

Բացի այդ, ցուցարարները պահանջել են բացահայտել նախկինում սպանված մի շարք արմատականների սպանությունների դրդապատճառներն:

 

Մինչ այդ, ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացրել Ուկրաինայի դատախազության առջեւ՝ հայտնելով, որ միջոցառումը խաղաղ բնույթ է կրում:

Ակցիայի կազմակերպման վայրում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր:

 

Նույն շարքից