Ամերիկացի գործարար, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լուրջ մտածում է 2016-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին գրում է The Washington Post -ը:
Նա ընդգծել է, որ դա անում է ոչ թե իր հաճույքի կամ բրենդի համար, այլ՝ որովհետև ԱՄՆ-ն այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած:
Պարբերականի տվյալներով՝ վերջերս միլիարդատերը վարձել է մասնագետ-քաղաքագետների, մեկնում է առանցքային նահանգներ և հանդիպում քաղաքական գործիչների հետ: