Ռուսաստանը սպասում է միջազգային հարաբերություններում ռենեսանսի` վերածննդի սկսվելուն: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցներն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով:
Նա նկատել է, որ այդ շրջանը կսկսվի այն դեպքում, երբ Ռուսաստանի շահերը սկսեն հարգել:
Պեսկովն ընդգծել է, որ երկրներն առանձին-առանձին կարող են արդյունավետ լինել, սակայն միջազգային խնդիրները պետք է լուծել համագործակցելով: