ԵՄ-ն համաձայնել է մինչև 2015-ի վերջը երկարաձգել ուկրաինացի արտահանողների համար առևտրային առավելությունների ռեժիմը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը՝ սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Ուկրաինա-ԵՄ-ՌԴ եռակողմ նախարարական հանդիպման արդյունքներով:
Հայտարարության մեջ նշվում է, որ նման պայմանավորվածություններն Ուկրաինային հնարավորություն կընձեռեն ամբողջությամբ օգտվել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու առավելություններից՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: