Միջազգային 

Պաղեստինի ԱԳՆ. Բանակցություններն Իսրայելի հետ բացառված են

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, քանի դեռ Իսրայելի իշխանությունները Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին անվանում են ահաբեկիչ, պաղեստինյան կողմը կհրաժարվի երկխոսության մեջ մտնել իսրայելական կառավարության հետ:

 

Այդ մասին հայտնել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ- Մալիկին:

Նրա խոսքերով, պաղեստինցիները գտնվում են աննախադեպ վտանգի մեջ, քանի որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ղեկավարները Պաղեստինի նախագահի հասցեին թույլ են տալիս անհարկի վիրավորանքներ ու նրան անվանում ահաբեկիչ, ուստի բանակցություններն իսրայելական կողմի հետ բացառվում են:

 

 

 

 

 

Նույն շարքից