Միջազգային 

Սոմալիի նախագահական պալատն ենթարկվել է հրետակոծության

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի նախագահական նստավայրը ենթարկվել է ականանետային ռմբակոծության:

Այդ մասին հայտնել են երկրի անվտանգության ծառայությունից, նշելով, որ նախագահական պալատի ուղղությամբ արձակվել է առնվազն 6 հարված, ինչի հետեւանքով զոհվել է 1 մարդ:

 

Պայթյունի հետեւանքով զգալի վնաս են կրել նաեւ հարակից կառույցները, որոնց պատուհանների ապակիները փշրվել են:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել միջազգային ահաբեկչության հետ սերտ համագործակցություն ծավալող սոմալիական արմատական Աշ-Շաբաբ խմբավորումն, որը պարբերաբար հարձակումներ է իրականացնում կառավարական հիմնարկների ու չինովնիկների նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ 1991թ.-ի հեղաշրջումից հետո Սոմալիում հաստատվել է անիշխանություն:

Մոգադիշոյում գտնվող կառավարությանը չի հաջողվում վերահսկել երկրի իրավիճակը, որտեղ իրենց գործողություններն են ծավալում մի շարք արմատական խմբավորումներ:

 

 

Նույն շարքից