Միջազգային 

Նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կխոսի ավելի ուշ. ՀՀԿ խոսնակ

analitik.am

Կոալիցիա ստեղծելու հարցը այս պահին ՀՀԿ օրակարգում չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, թե Գործադիր մարմնի նիստում այդ հարցը չի քննարկվել, միեւնույն ժամանակ չբացառեց նման հավանականությունը։ «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ ոչինչ չի կարելի բացառել, բայց այս պահին կուսակցությունը նոր կոալիցիա ստեղծելու հարց չի քննարկել նիստի ընթացքում: Մի ամիս հետո, երկու ամիս հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»:

ՀՀԿ խոսնակը խոսել է նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին՝ նկատելով, որ դեռ զգալի ժամանակ կա մինչեւ մարտ, եբ Սերժ Սարգսյանը խոստացել էր հայտնել իր դիրքորոշումը։

Նույն շարքից