Միջազգային 

ԱՄՆ-ը Ուկրաինայի ռազմական կարիքների համար կտրամադրի 120 միլիոն դոլար

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգները ռազմական կարիքները հոգալու համար Ուկրաինային նախօրդ տարում հատկացրել էր 118 միլիոն դոլար, իսկ այս տարի նախատեսում է տրամադրել եւս 120 միլիոն:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական գծով տեղակալ Քրիստին Ուորմուտը, նշելով, որ օգնությունը պաշտպանական նկատառումներ է հետապնդում:

 

Նրա խոսքերով, հատկացվող գումարը տրամադրվելու է ուկրաինական ներքին գործերի նախարարությանն ու ազգային գվարդիային՝ նպատակ հետապնդելով ամրապնդել երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն ու Պենտագոնը քննարկում են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու առաջարկներն, սակայն դեւսեւս դրանք վերջնական լուծում չեն ստացել:

 

 

Նույն շարքից