Միջազգային 

Լավրով. Մոսկվան անիրական է համարում հրադադարի Ուկրաինայի պայմանները

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալություը, պաշտոնական Մոսկվան անիրական է համարում հրադադարի ապահովման Ուկրաինայի առաջադրած պայմանները:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ ուկրաինական կողմը առաջ է քաշում զավեշտալի պայմաններ:

 

«Ուկրաինական կողմի փաստարկներն առնվազն ծիծաղ են առաջացնում: Կիեւի իշխանությունները հայտարարել են, որ հակամարտության գոտուց զինատեխնիկայի դուրսբերումը կսկսեն միայն այն ժամանակ, երբ ընդհանրապես դադարեն փոխհրաձգությունները: Բոլորս գիտենք, որ իդեալական հրադադար ընդհանրապես գոյություն չի ունենում, ուստի ուկրաինական կողմին պատրվակ է անհրաժեշտ հրադադարը խախտելու համար»,-ընդգծել է Լավրովը:

 

Վերջում նա ավելացրել է, որ Նորմանդական քառյակի հանդիպման ընթացքում ֆրանսիական ու գերմանակիան կողմը պնդել էին, որ առաջին հերթին անհրաժեշտ է հակամարտության գոտուց հետ քաշել զինատեխնիկան:

 

Նույն շարքից