Միջազգային 

ԱՄՆ կոնգրեսականը իր ելույթում հիշատակել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը

analitik.am

Փետրվարի 26-ին Կոնգրեսական Ջուդի Չուն ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ հիշատակել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի (Գանձակի) ջարդերը՝ դատապարտելով Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Այդ մասին գրում է asbarez.com-ը՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:



Կոնգրեսականն իր ելույթում նշել է, որ տարիների ընթացքում Արցախի տարածքում հայկական բնակչությունը բազմիցս ենթարկվել է դաժան և ազգային դրդապատճառներով ջարդերի:

 


«Հարյուրավոր մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ տեղահանվել, և հայկական համայնքը՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում, շարունակում է կրել Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում դաժան հարձակումների սպիերը»,- ասել է նա:


Հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Նույն շարքից