Միջազգային 

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ

analitik.am

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ:



ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Սարգսյանը շնորհավորեց կոնգրեսականին` համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և ամենայն հաջողություն մաղթեց իր պատրականությունների իրականացման գործում:




Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպան Սարգսյանը կարևորեց հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:



Դեսպանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվեց ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:



Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ:

Նույն շարքից